ԴիջիԹեք 2011: Արարատ բանկի Dual քարտերի միջոցով հնարավոր է երթևեկել մետրոյում և անգամ լիցքավորել մեքենայի վառելանյութը

ԴիջիԹեք 2011: Արարատ բանկի Dual քարտերի միջոցով հնարավոր է երթևեկել մետրոյում և անգամ լիցքավորել մեքենայի վառելանյութը

PanARMENIAN.Net - ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսին «Արարատ» բանկը ներկայացրեց իր նոր Dual՝ երկակի պլաստիկ քարտերը՝ Classic M ArCa քարտը և AutoCard Viza Electron-ը:

Classic M ArCa քարտը հնարավոր է օգտագործել միաժամանակ թե՛ որպես բանկային քարտ՝ վճարումների, գումարային փոխանցումների, գնումների և այլ գործարքների համար և թե՛ մետրոյով երթևեկելու համար՝ առանց ժետոններ գնելու՝ քարտը համապատասխան սարքին մոտեցնելով: Քարտի տարեկան սպասարկման վարձը 2000 դրամ է:

Ինչպես ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին «Արարատ» բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարկային մարկետինգի բաժնի մասնագետ Մանան Համբարձումյանը քարտը հարմար է հատկապես ուսանողների համար: «Ուսանողներն էլ ժամանակ չեն ծախսի ժետոն գնելու հերթ կանգնելու համար, բացի դրանիք եթե քարտի մեջ գումար կա, այն պետք չէ լիցքավորել: Հնարավոր է նաև լիցքավորել մետրոպոլիտենի ցանկացած կայանում»,-նշեց նա:

Դե իսկ AutoCard Viza Electron քարտը նույնպես ծառայում է որպես բանկային քարտ, Viza Electron-ի բոլոր ֆունկցիաներով, գումարած ավտովառելանյութի ձեռքբերման հնարավորություն՝ Petrol Plus համակարգի POS տերմինալ ունեցող բենզալցակայանում ՝ վճարելով վառելանյութի համար: Քարտի տարեկան սպասարկման վարձը 2500 դրամ է:

Համակարգի ներդրման համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնագետներն ուսումնասիրել են միջազգային շուկայում առկա զարգացումները, շուրջ 13 երկրների ավելի քան 800 կազմակերպությունների կիրառած փորձն ու տեխնոլոգիական լուծումները: Այսօր աշխարհում տվյալ համակարգով սպասարկվում է ավելի քան 8.000.000 քարտ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---