Երևանում հանդիսավոր պայմաններում բացվել է Ռուսական գրքի տունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարության, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների, ինչպես նաև ականավոր հասարակական գործիչների մասնակցությամբ Երևանում հանդիսավոր կերպով բացվեց Ռուսական գրքի տունը: Երկհարկանի խանութում ներկայացված է 5000 անուն գիրք ռուսերեն լեզվով:

Բացի այդ, Ռուսական գրքի տունը կոչված է զբաղվելու լայնածավալ հասարակական-մշակութային գործունեությամբ: Այդպես, հաջորդ ամսվանից կհրատարակվի «Հայաստանի ռուսական աշխարհը» ամսագիրը, որտեղ կլուսաբանվեն ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ կապված հարցեր: Հրապարակախոսական հոդվածներում գործուն առաջարկներ կարվեն այս կամ այն իրավիճակը շտկելու վերաբերյալ: Հատուկ բաժին նվիրված կլինի Հայաստանում ռուս հայրենակիցների կյանքին, նրանց հուզող հարցերին:

Ռուսական գրքի տանը կից հետագայում կգործի նաև բանավեճի ակումբ ու «Ռուսաստան» հասարակական մամուլի կենտրոնը:

5  07.10.11 - Երևանում բացվեց Ռուսական գրքի տուն
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---