Տասը հայկական ընկերություններ կմասնկցեն «ANUGA 2011» սննդի և խմիչքների ցուցահանդեսին գերմանական Քյոլնում

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կազմակերպում են «ANUGA 2011» սննդի և խմիչքների մասնագիտացված համաշխարհային ցուցահանդեսը հոկտեմբերի 8-ից 12-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում:

Եվրոպայի ամենամեծ այս միջոցառմանը մասնակցում են ավելի քան 6500 ընկերություններ: Յուրաքանչյուր տարի սննդի ոլորտի շուրջ 150 000 մասնագետներ այցելում են ցուցահանդես:

Ինչպես նշվում է ԶՀԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «ANUGA 2011» ցուցահանդեսի միասնական տաղավարում ներկայացված կլինեն 10 տեղական ընկերություններ` «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Հայասի Գրուպ» ՍՊԸ, «Թամարա ֆրութ» ՍՊԸ, «Սիս Նատուրալ», ՍՊԸ, «Եվրոթերմ» ՓԲԸ, «Արկոլադ», ՓԲԸ, «Մեգա Արարատ» և «Էկոգլոբ» ՍՊԸ:

«Ցուցահանդեսին մասնակցության նպատակն է նպաստել տեղական արտադրության ապրանքների առաջմղմանը և հայկական ընկերությունների արտահանման ծավալների մեծացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---