Դավիթ Հարությունյան. Երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է

Դավիթ Հարությունյան. Երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակում բանակցություններում իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը PanARMENIAN.Net ին մեկնաբանել է երկխոսության վերսկսման հեռանկարները: «Երկխոսությունը կարևոր է, սակայն այն պահանջը, որն առաջադրվում է (նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը), դարձյալ վերջնագրերի լեզվով է»,- նշել է նա: Հարությունյանն ընդգծել է, որ երկխոսությունն անիմաստ է, եթե դրա նպատակը միայն ՀԱԿ-ի վերջնագրի ներկայացումն է: «Մենք դեմ չենք երկխոսությանը, բայց միայն եթե երկու կողմերը գնահատում և կարևորում են դա»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ ինքն այդպիսի տպավորություն հիմա չունի:

Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խոչընդոտում ցուցարարների ազատ ելումուտին հրապարակ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցերը կշարունակվեն 7 օր, այնուհետև կընդունվի որոշում դրանց շարունակման կամ դադարեցման մասին: Հոկտեմբերի 8-ին Հայ ազգային կոնգրեսն ավարտեց իր բողոքի ակցիան և 18 կետից բաղկացած ընդհանրացնող բանաձև ընդունեց: Անդրադառնալով երկխոսությունը շարունակելու հարցին և հիշեցնելով, որ Կոնգրեսը դա անիմաստ է համարում և նախաձեռնությունն իշխանություններին է թողել, ՀԱԿ-ն իր բանաձևում ընդգծում է, որ հոկտեմբերի 8-ից ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսը կդառնա Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---