Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման

Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը դատապարտեց Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին յոթ տարվա ազատազրկման: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով «5 ալիքի» ուկրաինական հեռուստաալիքին: Նման պատիժ էր պահանջել դատախազը:

Դատավոր Ռադիոն Կիրեևը մեղավոր է ճանաչել նախկին վարչապետին ՌԴ-ի հետ 2009թ. գազի շուրջ համաձայնագրերի կնքման ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատարանը բավարարել է նաև «Նաֆտոգազի» քաղաքացիական հայցը՝ որոշելով, որ Տիմոշենկոյից պետք է գանձվի 1 մլրդ 516 մլն գրիվնա (մոտ 187 մլն դոլար):

Ինքը Տիմոշենկոն հայտարարել է, որ համաձայն չէ դատավճռի հետ: Նախկինում նա մերժում էր բոլոր մեղադրանքները:

Պեչերսկի շրջանի դատարանի շենքի մոտ հավաքվել են մի քանի հազար ցուցարարներ, ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Տիմոշենկոյի կողմնակիցները փակել են Կրեշչատիկը: Ցուցարարների ու միլիցիայի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում, սակայն ամբոխը ցրելու փորձ իրավապահները չեն անում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---