Ողջ աշխարհի հայ ֆերմերները հոկտեմբերի 14-16-ը կմասնակցեն առաջին միջազգային «Հայագրոֆորումին»

Ողջ աշխարհի հայ ֆերմերները հոկտեմբերի 14-16-ը կմասնակցեն առաջին միջազգային «Հայագրոֆորումին»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-16-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Հայագրոֆորումը», որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրվա տոնակատարությանը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով, առաջին միջազգային ֆորումին մասնակցելու են շուրջ 1200 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: «Այս տարի գյուղատնտեսության ոլորտում մենք հասել ենք դրական արդյունքների և ցանկանում ենք կիսվել դրանցով ֆորումի մասնակիցների հետ»,- ասել է նա:

Մասնավորապես, նախարարի խոսքով, հոկտեմբերի 14-ին նախատեսված է ֆորումի բացման հանդիսավոր արարողություն Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որի կազմակերպիչն է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը: Երկրորդ օրը սփյուռքի գործընկերներն Արարատի մարզում մասնակցելու են «բերքի տոնի» և այցելելու են ընկերություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության ոլորտում արտադրությամբ:

Մայրաքաղաքի բնակիչներն ականատես են լինելու լայնածավալ տոնական միջոցառումների, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում. պանրի, գինու, մեղրի, մրգի և բանջարեղենի համտես, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային ծրագիր: Նույն օրը երեկոյան ՄՀՀ-ում տեղի է ունենալու տոնական համերգ էստրադայի աստղերի մասնակցությամբ:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---