«ԱրմենՏել» -ի աջակցությամբ բարեկարգվել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը

«ԱրմենՏել» -ի աջակցությամբ բարեկարգվել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունն աջակցել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի և նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաև դասարանների վերանորոգմանը և նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:

«Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում, թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթն ի շահ մեր երկրի, մեր երեխաների և մեր ապագայի»,- նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Այսօր մշակութային օջախները բավականին խնդիրներ ունեն և ուշադրության մեծ կարիք: Յուրաքանչյուր աշակերտի հաճելի կլինի սովորել բարեկեցիկ պայմաններում, որոնք այսօր հիմնականում բացակայում են»,- նշել է Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը:

Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը հիմնվել է 1971թ-ին: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցում են տարածաշրջանային և միջազգային տարբեր մրցույթների` զբաղեցնելով մրցույթային տեղեր: Այս տարի դպրոցի սան Անդրանիկ Գևորգյանը դարձավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» մրցույթի դափնեկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---