2014-ից զբոսաշրջիկները կարող են շենգենյան վիզա ստանալ միայն դակտիլոսկոպիայի ընթացակարգն անցնելուց հետո

2014-ից զբոսաշրջիկները կարող են շենգենյան վիզա ստանալ միայն դակտիլոսկոպիայի ընթացակարգն անցնելուց հետո

PanARMENIAN.Net - Շենգենյան վիզա կարելի է ստանալ միայն դակտիլոսկոպիայի ընթացակարգն անցնելուց հետո: Այդ պահանջը երեքշաբթի օրվանից վերաբերվում է հյուսիսաֆրիկյան պետությունների քաղաքացիներին, իսկ 2 տարվա ընթացքում տարածվելու է ոչ շենգենյան գոտու երկրների վրա, հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում: Նոր տեղեկատվական VIS վիզային համակարգը գործարկվել է երեքշաբթի օրը Շենգենյան համաձայնագրի 25 երկրներում: Դրանք թույլ կտան արագացնել մուտքի արտոնագրերի հայտարարությունների մշակումը թվայնացված մատնահետքերի և լուսանկարների կիրառման շնորհիվ, ինչպես նաև ապահովել տվյալների արագ փոխանակություն Շենգենյան գոտու բոլոր երկրների միջև կարճաժամկետ մուտքի արտոնագրերի մասին: Առաջինը համակարգին միացել են Հյուսիսային Աֆրիկայում ԵՄ երկրների հյուպատոսարանները, այնուհետև գալու է Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների հերթը: Երկու տարվա ընթացքում VIS-ին միանալու են աշխարհում Շենգենյան համաձայնության երկրների 2.5 հազար հյուպատոսարաններ:

«Մատնահետքեր վերցնելու ընթացակարգը լինելու է արագ և հեշտ: Հայտատուին պետք է միայն մատները դնել թվային սկաների մակերևույթին: Մուտքի արտոնագրի փաստաթղթերը հանձնելիս հաջորդ 5 տարիների ընթացքում մատնահետքեր արդեն չեն վերցվի: 5 տարի անց դրանք հեռացվելու են համակարգից»,- ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---