Հոկտեմբերի 30-ին Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի 13 հոկտեմբերի 2011 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 /մեկ/ ժամ ետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության կայքում: Նշենք, որ դեռ տարվա սկզբին նախարարությունը օրինագիծ էր մշակել ձմեռային և ամառային ժամանակի կիրառումից հրաժարվելու մասին: Վերջնական առաջարկների ու դիտողությունների քննարկումից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը: Չի բացառվում, որ արդեն գարնանը Հայաստանում կգործի նոր օրենքը: Իսկ ահա Ռուսաստանում այս աշնանն արդեն չեղյալ է հայտարարվել անցումը ձմեռային ժամանակի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |