Ֆրանսիան հնարավոր է օգնի «Երևանը 2012-ի գրքի մայրաքաղաք» միջոցառումների կազմակերպման հարցում![]() 13 հոկտեմբերի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս նահանգի նախագահի տեղակալ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ֆրանսիացի գործընկերներին` քաղաքապետը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, ինչը պետք է նպաստի տնտեսական հարաբերությունների առավել ակտիվացմանը և բիզնես շրջանակների հետ գործնական շփումների սերտացմանը: «Մեր փոխայցելություններն ու հանդիպումները, համոզված եմ, խթան կհանդիսանան նաև գործնական հարաբերություններին, և համագործակցության եզրեր կգտնենք ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման առումով: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը երկարատև կլինի, եթե լինի փոխշահավետ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Ֆիլիպ Կալտենբախը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, քաղաքապետին է ներկայացրել այն ոլորտներն ու ուղղությունները, որտեղ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել. մասնավորապես, Երևանը 2012-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող տարբեր ծրագրերի, կրթական և մշակութային աշխատանքների հետ կապված, ինչպես նաև կադրերի վերապատրաստման հարցերում: Կալտենբախը նշել է, որ իրենք կարևոր են համարում Իլ դը Ֆրանսի ներգրավածությունը Երևանում իրականացվող ծրագրերում և ակնկալում են, որ Իլ դը Ֆրանսն իր ուրույն դերը կունենա հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում, նաև հույս է հայտնել, որ Երևանի հետ ծրագրերը զարգացում կունենան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |