«ԱրմենՏել» -ի «Մեգա աշուն» ակցիայի շրջանակներում Hi-Line ինտերնետը առաջին երեք ամիսն անվճար կլինի

«ԱրմենՏել» -ի «Մեգա աշուն» ակցիայի շրջանակներում Hi-Line ինտերնետը առաջին երեք ամիսն անվճար կլինի

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են Հայաստանի բնակիչների համար «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում Երևանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, կստանան հնարավորություն առաջին երեք ամիսներն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի հոկտեմբերի 31-ը:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելուց բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:

«ԱրմենՏել»-ը Հայաստանի հեռահաղորդակցության տրամադրում է լարային լայնաշերտ ինտերնետ հասանելիություն Երևանում, 60 քաղաքներում և գյուղական բնակավայրերում: Զարգացնելով ենթակառուցվածքները և ընդլայնելով մեր ցանցը` մենք առաջարկում ենք հաճախորդներին էլ ավելի հարմարավետ պայմաններ Հայաստանի կապի ինտեգրված օպերատորի կողմից առաջարկվող ծառայություններին միանալու համար»,- նշել է «ԱրմենՏել»-ի ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ակցիայի գործողույթան ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---