Մինչև 2011թ. վերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչև 70 մլրդ դրամ

Մինչև 2011թ. վերջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը մտադիր է ավելացնել վարկային պորտֆելը մինչև 70 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը մտադիր է մինչև 2011թ. տարեվերջ ավելացնել իր վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչև 70 մլրդ դրամ` ապահովելով տվյալ ցուցանիշի 40%-ից ավել տարեկան աճ:

2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերի (ներառյալ վարկային գծերը) ընդհանուր ծավալը կազմում է 63.8 մլրդ դրամ (ակտիվների 74.6%-ը)`երրորդ եռամսյակում ապահովելով 2.4%, իսկ 9 ամիսների ընթացքում` 29.9% աճ:

Միևնույն ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 14.9 մլրդ դրամ, ակտիվները` 85.5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 70.6 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքում բանկի զուտ շահույթը կազմել է 683.5 մլն դրամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---