Կանադայում շարունակվում են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները հագեցած էին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված բազմաթիվ տոնական միջոցառումներով, որոնք իրականացվեցին Կանադայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Քեբեկ Սիթիում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վիկտորիայում և Վանկուվերում: Միջոցառումներն զուգակցվում էին համերգներով, պարահանդեսներով և թատերական ներկայացումներով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 14-ին Օտտավայում ՀՀ դեսպանությունում կայացավ ընդունելություն` նվիրված Անկախության տոնին, որին ներկա էին Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, կանադահայ կազմակերպությունների ղեկավարներ:

ՀՀ դեսպանի ելույթին հետևեց «Արարատից դեպի Եվրոպա» տեսաֆիլմի ցուցադրումը, որն հյուրերին ներկայացրեց հայկական մշակույթի ազդեցությունը եվրոպական արժեքների վրա, նշվում է Կանադայում ՀՀ դեսպանատան ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---