Մոնթեբելոյի քաղաքապետը շնորհավորել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Մոնթեբելո քաղաքի քաղաքապետ Արթ Բարահասը շնորհավորական նամակ է հղել Սուրեն Գրիգորյանին` ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ես կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ` մեր սիրելի քույր քաղաք Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Մոնթեբելո քաղաքի բնակիչների անունից շնորհավորում եմ Ձեզ և Ստեփանակերտի ամբողջ բնակչությանը քաղաքի 88-րդ տարեդարձի կապակցությամբ: Ստեփանակերտը հաջողությամբ և հպարտությամբ հաղթահարել է պատերազմի հետևանքները և դարձել է գեղեցիկ և հյուրընկալ քաղաք, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը»:

«Ես Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում և համոզված եմ, որ Դուք շարունակելու եք նվիրվածությամբ և հավատարմությամբ ծառայել Ձեր քաղաքացիներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու քույր քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի կսերտանան»,-ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---