Գիտնականներն անհամբեր սպասում են աշխարհի ամենամեծ հեռադիտակի կառուցման ավարտին

Գիտնականներն անհամբեր սպասում են աշխարհի ամենամեծ հեռադիտակի կառուցման ավարտին

PanARMENIAN.Net - Գիտնականներն անհամբեր սպասում են աշխարհի ամենամեծ հեռադիտակի՝ E-ELT-ի կառուցման ավարտին։ Աստղագետների համար շատ առաջնային է այս հեռադիտակի ստեղծումը, քանի որ դրանք ունակ են հսկա ոսպնյակի միջոցով գիշերային երկնքում ցույց տալու այն, ինչ մինչ այժմ մարդիկ չեն տեսել։ Այս մասին գրում է Geek.com-ը։

Ոսպնյակն կունենա 40 մետր լայնություն, որը 131 ոտնաչափ է։ Այն լինելու է հեռավոր տարածությունները նոր հայացքով ցուցադրող աշխարհի ամենամեծ ոսպնյակը։ Այն հնարավորություն է ունենալու 15 անգամ ավելիլ պարզ նկարներ կատարել ։ Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) համար առաջնահերթային է հետևել այն մոլորակներին, որոնք նման են երկրին և պիտանի բնակության համար։ Այս հեռադիտակի միջոցով ESO-ն իր ուշադրությունը սևեռելու է մեծ զանգվածներ ունեցող սև խոռոչների վրա։

ESO-ն նախատեսում է ավարտել E-ELT հեռադիտակի կառուցումը այս տասնամյակի վերջում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---