«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի շրջանակում Արաբկիրում փոստային բաժանմունք է վերաբացվել

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի շրջանակում Արաբկիրում փոստային բաժանմունք է վերաբացվել

PanARMENIAN.Net - «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 18-ին Արաբկիր համայնքի Կոմիտաս 41 հասցեում տեղի ունեցավ թիվ 0051 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է ազգային փոստային օպերատորի մամլո ծառայությունը, արարողությանը ներկա էին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն աշխատողների ուշադրությունը հրավիրեց ավելի լավ ծառայություններ մատուցելու անհրաժեշտության վրա: «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր հերթին նշեց, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլև` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր»:

Արաբկիրի բաժանմունքն ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում (12), այնպես էլ` հանրապետության մարզերում (38): Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---