Ավարտվեց «Արևորդի» փառատոնը, հայտնի դարձան հաղթողները

Ավարտվեց «Արևորդի» փառատոնը, հայտնի դարձան հաղթողները

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 18-ին ավարտվեց «Արևորդի» (SunChild) 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնը և հայտնի դարձան հաղթողները: «Վայրի բնություն» մրցութային ծագրի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան ավստրիացի Կլաուս Ֆայխթենբերգերը իր «Ռադիոակտիվ գայլեր» և գերմանացի Օլիվեր Գյոցլը իր «Ֆինլանդիա» ֆիլմերով: Ծրագրի լավագույն ֆիլմ է ճանաչվել Սլովակիայից Ռոբերտ Ռայխլի «Վայրի բնության պահապանը» ֆիլմը: Մանկապատանեկան ֆիլմերի մրցութային ծրագրքւմ հաղթող ճանաչվեց Հայաստանից Նորատուսի «Արևորդի» էկոակումբի «SOS Սևան» ֆիլմը և որպես մրցանակ ստացավ տեսախցիկ: Անվանակարգի լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց Իսպանիայից ժամանած Էնրիկե Ֆրեյրեի և Ալբերտո Ֆերնանդես Սամուելի «Իսկ դուք վերաօգտագործու՞ մ եք» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան Իտալիայից Անն Տորցան իր «Ֆանտաստիկ աշխարհ», Ուրցաձորի «Արևորդի» էկոակումբը «Խաղեր փոշու հետ» և Երևանի «Արևորդի» էկոակումբը «Համաձայն չեմ» ֆիլմերը: Բնապահպանական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթեց բրազիլացի Մարկուս Նեգրան իր «Փշրված լուսին» ֆիլմով: Հատուկ մրցանակի արժանացավ Գերմանիայից Վալենտին Թուրնը իր «Սպառման համտես» ֆիլմով, իսկ պատվավոր մրցանակին` անգլիացի Մարկ Դոդը իր «Անապատին դեմն առած մարդը» ֆիլմով:

Փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փառատոնն ընդգրկեց մեծ թվով հանդիսական, բացառությամբ նեղ մասնագիտական թեմաներով ֆիլմերից: Նա նաև հույս հայտնեց, որ փառատոնը գոնե մի քիչ կրթեց հայ դիտողներին:

«Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական փառատոնը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ, այս տարի անցկացվեց երրորդ անգամ հոկտեմբերի 14-18-ը Երևանում: Այն կրում էր «Քո հետքը բնության մեջ» կարգախոսը և նվիրված էր վայրի բնության պահպանությանը: Այս տարի փառատոնին մասնակցեցին 70 ֆիլմ որոնք ցուցադրվեցին 11 կինոսրահներում, ինչպես նաև մարզերում:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը բացեց Պատրիկ Ռուսելի «Green» և փակեց Լուի Սիհոյոսի «Ծովախորշը» ֆիլմը:

Փառատոնի գլխավոր հովանավորն էր «Վիվա-Սել ՄՏՍ» ընկերությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---