Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Հաքաթոն Երևան 2011» միջոցառումը19 հոկտեմբերի 2011 - 07:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում անցկավելու է «Հաքաթոն Երևան 2011» միջոցառումը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Երևան քաղաքի խնդիրների լուծումներ թեմայով։ Այս մասին հաղորդում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կայքը։ Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։ «Հաքաթոն Երևան 2011»-ը կանցկացվի մրցույթ-հաքաթոն ֆորմատով։ Մասնակից լավագույն թիմերը կստանան իրենց ծրագիրը կյանքի կոչելու և կիրառելու հնարավորություն, բազմաթիվ մրցանակներ, համագործակցության, ֆինանսավորման և ներդրումների ծրագրեր: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել թիմեր, որոնցում պարտադիր պետք է ներգրավված լինեն ծրագրավորողներ և այն ոլորտի մասնագետներ, որի վերաբերյալ առաջարկվում է իրականացնել նախագիծը, լրացնել դիմում հայտը և ուղարկել նշված էլփոստին: Թիմերը պետք է մասնակցեն միջոցառմանը նախորդող նոյեմբերին նախատեսված հանդիպումներին, որոնց ընթացքում փորձագետները կներկայացնեն Երևանին ու քաղաքի բնակիչներին հուզող ամենակարևոր խնդիրները: Դեկտեմբերի 18-ին թիմերը մեկ րոպեանոց ներկայացումների տեսքով կներկայացնեն հանրությանն ու ժյուրիին իրենց պատրաստած ծրագրերը և նորարար լուծումները: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է։ Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը` որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ: Երևանի քաղաքապետարանը նախընտրում է հաքաթոնի արդյունքում տեսնել մոբայլ լուծումներ, ծրագրեր և այլ նախագծեր տրասնպորտային համակարգի, աղբահանության, զբոսաշրջության, նշանների տեղադրման, քաղաք-քաղաքացի կապի բարելավում, լրագրողական համայնքի համար քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլ թեմաներով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |