ՎԶԵԲ-ը դեռ չի նախատեսում վերանայել Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հետևում է ԱՄՆ և եվրագոտու պարտքի հետ կապված խնդիրներին և դեռ չի նախատեսում փոխել Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական կանխատեսումները։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ «Կան տարբեր գործոններ, որոնք ազդում են կանխատեսումների վրա, այդ թվում՝ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ տնտեսությունների իրավիճակը։ Սակայն դրանք վերջնական գործոններ չեն, և այստեղ կարևոր է հաշվի առնել սփյուռքից իրականացվող փոխանցումները, տեղի շուկայի զարգացումը, ինչ քաղաքականություն է վարելու կառավարությունը և այլն»,- ասել է նա։

Այդ առումով Ռազլոգը հավելել է, որ մակրոտնտեսական կանխատեսումների վրա ազդող գործոնները շատ են, և առայժմ դժվար է ասել, թե բանկը կփոխի Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումները, թե ոչ։ Նրա խոսքով, ՀՆԱ-ի վերաբերյալ կանխատեսումը կազմում է 4,5 տոկոս, իսկ գնաճը տարվա արդյունքներով գտնվելու ԿԲ կողմից կանխատեսվող սահմաններում՝ 4 +_ 1.5։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---