Աղքատությունը, ուրբանիզացիան, ծնելիությունն ու գենդերային խտրականությունը 7 միլիարդանոց աշխարհում![]() 20 հոկտեմբերի 2011 - 09:36 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի։ Այդ առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրել է մի շարք հետաքրքիր փաստեր 7 միլիարդանոց աշխարհի մասին։ Օրինակ՝ պարզվում է, որ 1950 թ.-ից ի վեր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով (48-ից 69), քանի որ կայուն կերպով նվազել է նաև մահացությունը՝ առողջապահության և սանիտարական պայմանների հսկայական առաջընթացի հետևանքով: Իսկ ծնելիության միջին մակարդակը վերջին 50 տարիների ընթացքում կրճատվել է գրեթե կիսով չափ (1950 թ.-ին մեկ կնոջն ընկնող 5 երեխայից 2010 թ.-ին հասնելով 2.5-ի): Եթե ներկա միտումները շարունակվեն, մարդկությունը 2050 թ.-ին կլինի 9 միլիարդից քիչ ավելի, իսկ դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը: Գենդերային անհավասարության հարցն էլ ՄԱԿ-ը չի շրջանցել և անդրադարձել է կանանց հարցին։ Պարզվում է, որ կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին: 1960 թ.-ին յուրաքանչյուր երեք հոգուց մեկն ապրում էր քաղաքում: Այդ ժամանակից ի վեր քաղաքային բնակչությունն ավելի քան քառապատկվել է, և այսօր աշխարհի բնակչության մոտ կեսը՝ 3.4 միլիարդ մարդ ապրում է քաղաքում: Մինչև 2045 թ. ամեն երեք մարդուց ավելի քան երկուսը բնակվելիս կլինի քաղաքում կամ քաղաքամերձ վայրերում: Իսկ մինչև 2025 թ.-ն աշխարհը կունենա ևս 8 մեգապոլիս. հինգը՝ Ասիայում, երկուսը՝ Լատինական Ամերիկայում և մեկը՝ Աֆրիկայում: Այսօր ամենամեծ մեգապոլիսը Տոկիոն է՝ 36.5 միլիոն բնակչությամբ: Ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական մինչև ԱՄՆ $1.25-ով ապրող մարդկանց թիվը 1990 թ.-ին կազմող 1.8 միլիարդից նվազել է մինչև 1.4 միլիարդ՝ 2005 թ.-ին, իսկ աշխարհի ամենաաղքատ երկրներում բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ իրենց եկամտի կեսից ավելին ծախսում են սննդի վրա: 2010 թ.-ից ի վեր, սննդամթերքի գների աճի պատճառով, ևս 44 միլիոն մարդ է հայտնվել աղքատության շեմից՝ օրական ԱՄՆ $1.25-ից քիչ: Եվս մեկ հետաքրքիր փաստ. աշխարհում աճում է հարստության բաշխման անհավասարությունը: 1960 թ.-ին աշխարհի ամենահարուստ 20 տոկոսը տիրապետում էր աշխարհի բոլոր եկամուտների 70 տոկոսին: 2005 թ.-ին, Համաշխարհային բանկի տվյալներով, այդ մասնաբաժինն աճել է մինչև 77 տոկոս: Մինչդեռ աշխարհի բնակչության ամենաաղքատ 20 տոկոսի՝ 1960 թ.-ին ունեցած 2.3 տոկոսը կրճատվել է մինչև 1.5 տոկոս՝ 2005 թ.-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |