Ըստ Էկոնոմիկայի նախարարության, մինչ տարեվերջ երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 800 հազարի

Ըստ Էկոնոմիկայի նախարարության, մինչ տարեվերջ երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 800 հազարի

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ մինչ տարեվերջ երկիր կայցելի շուրջ 800 հազար զբոսաշրջիկ՝ 2010թ. 684 հազարի դիմաց: Հոկտեմբերի 21-ին նման կանխատեսում է արել Հայաստանի էկոնոմիկայի փոխնարար Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Հունվար-սեպտեմբերին երկիր է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ, ըստ կանխատեսումների, տարեվերջին արդեն մենք կկարողանանք 18 տոկոս աճ ապահովել նախորդ տարվա համեմատ»,-ասել է Արա Պետրոսյանը:

Ըստ փոխնախարարի, դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 16 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Փոխնախարարը հավելել է նաև, որ աճ է գրանցվում ներքին զբոսաշրջության գծով:

Անդրադառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարիքային կատեգորիային, նա նշել է, որ հիմնականում դրանք տարեց մարդիկ են, որոնց 80 տոկոսը լավ ծանոթ է երկրի պատմության ու մշակութային ժառանգության հետ, իսկ «գալիս են նրանք ամեն ինչ տեղում տեսնելու ակնկալիքով»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---