ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող իրանցիներին մեղադրանքներ են ներկայացվել

PanARMENIAN.Net - Իրանցի Մանսոր Արբաբսիարին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ պատրաստելու մեջ։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը. Արբաբսիարի գործով դատավարության նախնական նիստը տեղի կունենա Նյու Յորքում հոկտեմբերի 24-ին։

Իրավապահ մարմինների վարկածով 56-ամյա Արբաբսիարը մահափորձ է պատրաստել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրի վրա։ Մահափորձի վրա նախատեսվում էր ծախսել 1,5 մլն դոլար։ Հաղորդվում է, որ Արբաբսիարը խոստովանել է դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեջ և հայտարարել, որ իբր գործել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ։

Այդ գործով երկրորդ մեղադրյալ Գոլամ Շաքուրիին, որը ՀԴԲ տվյալներով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» հատուկ ստորաբաժանաման գործակալ է, չի հաջողվել ձերբակալել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---