Orange-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը միասին պայքարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ

Orange-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը միասին պայքարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ

PanARMENIAN.Net - Այսօր կայացած ասուլիսում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարեց ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախաձեռնած «SMS Տեղեկատվական թեժ գիծ» ծրագրի պաշտոնական մեկնարկի մասին։

Ծրագրի շրջանակներում գործարկել է Orange Armenia և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների տեխնիկական աջակցությամբ 6428 կարճ համարը, որին բաժանորդները կարող են ուղղարկել SMS հաղորդագրությունններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների մասին իրենց հուզող հարցերը։ Յուրաքանչյուր ուղղարկված SMS -ն անվճար է։

ՀԿԽԸ 9 կամավորները 24 ժամում բաժանորդին հակիրճ և ճշգրիտ պատասխան են ուղարկում հարցի մասին։ Այսօր արդեն կամավորներից յուրաքանչյուրը ստացել է 3-4 SMS հաղորդագրություն։

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի խոսքով ծրագրի շրջանակներում նաև ստեղծվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների մասին տեղեկություններով կայք։

«Այս հիվանդությունը մարդկությանը սպառնացող համաճարակ է, որին հնարավոր է հակազդել միայն իրազեկության միջոցով։ Այս SMS տեղեկատվական թեժ գիծ ծառայությունը բնակչության անվտանգ վարքագծի ձևավորման համար է,- նշեց նա։

«Սա յուրահատուկ իրադարձություն է, երբ նման խոշոր երկու ընկերություն ձեռք ձեռքի են տվել և պայքարում են այս չարիքի դեմ»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք աջակցում ենք այս ծրագրին նախ հանրային օգուտի համար՝ պայքարելու այն հիվանդության դեմ, որը Հայաստանում էլ կա։ Բացի դրանից մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում ընկած է մեր տեխնոլոգիաները հանրային օգուտի համար օգտագործելու գաղափարը»,- ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

ՀԿԽԸ-ի «SMS Տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը գործում է 2011-ի հունիսի 1-ից ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---