Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կնպաստի ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճին

PanARMENIAN.Net - Առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը կնպաստի ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ավելացմանը, Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամուրջի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի առևտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Ըստ նրա, պայմանագիրն, անկասկած, քայլ առաջ է ԱՊՀ երկրների համար, քանի որ առևտուրը կընթանա միասնական կանոններով, ԱՀԿ դրույթներով:

«Բուն պայմանագիրը հնարավորություն է տալիս ունենալ միասնական իրավապայմանագրային հարթակ առևտրի ոլորտում համագործակցելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի համար այդ պայմանագիրը ԱՊՀ երկրների հետ առևտուր անելու հնարավարությունների արձանագրում է՝ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին:

Մաքսային միության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ԵվրԱզԷՍ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը իր ներածական խոսքում նշեց, որ ըստ պայմանագրի «գոյություն ունի ազատ առևտրի ստանդարտ ռեժիմ, որը հասկանալի է բոլոր մասնակիցներին»: Բացի այդ, ըստ նրա, այդ փաստաթուղթը շատ կարևոր քայլ է միասնական տնտեսական տարածության ստեղծման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ հետագայում կողմերը եզրակացության կգան որոշ սահմանափակումների բացառման վերաբերյալ, մասնավորապես, դա վերաբերում է շաքարին, ծխախոտին ու ալկոհոլին: Բացի այդ Գլազևը կոչ է արել կողմերին, մասնավորապես, Ուկրաինային, զգուշությամբ մոտենալ երրորդ երկրների ներգրավմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---