Samsung-ն առաջ կանցնի Apple-ից սմարթֆոնների վաճառքի թվով

Samsung-ն առաջ կանցնի Apple-ից սմարթֆոնների վաճառքի թվով

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը 2011-ի 3-րդ եռամսյակում ենթադրաբար առաջ է անցել Apple ընկերությունից սմարթֆոնների վաճառքի քանակով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։

3-րդ եռամսյակում Samsung-ը վաճառքի է հանել 20-30 միլիոն սմարթֆոն, ինչը թույլ է տալիս եզրակացնել մրցակցության մեջ առաջատարի դերը ստանձնելու մասին։ Նույն ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 17 միլիոն iPhone սմարթֆոն, իսկ սմարթֆոնների վաճառքի առաջատարների երրորդ տեղը զբաղեցնում է ֆիննական Nokia-ն՝ 16,8 միլիոն վաճառքով։

Դեռևս պաշտոնական տեղեկություն Samsung-ի առաջատար լինելու մասին չկա, քանի որ ինքը ընկերությունը չի հայտնել ստույգ վաճառքի քանակը։ Ընկերության 3-րդ եռամսյակի ֆինանսկան հաշվետվությունը պաշտոնապես հայտնի կդառնա եկող շաբաթվա մեջ։

Samsung-ն արտադրում է սմարթֆոններ երեք օպերացիոն համակարգերով՝ Android, Windows Phone 7 և bada։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---