Ֆրանսիական գրականության օրերը Երևանում կնվիրվեն Մարգըրետ Դյուրասին

Ֆրանսիական  գրականության օրերը Երևանում կնվիրվեն Մարգըրետ Դյուրասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ից 26-ը երկրորդ անգամ Երևանում անցկացվելու են Ֆրանսիական գրականության օրեր: Այս անգամ այն նվիրված կլինի 20-րդ դարի ֆրանսիական գրականության խոշորագույն դեմքերից մեկին` Մարգըրիտ Դյուրասին: Ինչպես հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո բաժինը, հրավիրվելու են Դյուրասի ստեղծագործությունների լավագույն մասնագետները, ովքեր դասախոսություններով հանդես կգան Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանում, Ֆրանսիայի դեսպանատանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Կցուցադրվեն ֆիլմեր, այդ թվում Ալեն Ռեսնեի «Հիրոսիմա, իմ սեր» (Սցենարը` Մարգըրիտ Դյուրաս) «Մոսկվա» կինոթատրոնում, Պիտեր Բրուկի «Moderato Cantabile» (ըստ Մ. Դյուրասի վեպի), Մարգըրիտ Դյուրասի «India Song»-ը Երևանի Համալսարանական թատրոնում, «Սիրեկանը կամ մի ֆիլմի ֆանտազմ»- արխիվային փաստաթղթերը, որոնք ժամանակակից գրականության ինստիտուտի` IMEC –ի (որտեղ այսօր պահվում են Մարգըրիտ Դյուրասի արխիվները) տնօրեն Օլիվիե Կորպեի և գեղարվեստական տնօրեն Ալբեր Դիշիի կողմից բացառիկ կերպով ժամանակավոր ցուցադրության համար հանձնվել են Ֆրանսիայի Դեսպանությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---