Ավարտվում է «Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը

Ավարտվում է «Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայանալու է «Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնի փակման համերգը:

Համերգին մասանկցելու են ֆլեյտահար Վալերի Տոլստովը Շվեյցարիայից, երգեհոնահար Աննա Բակունցը և դաշնակահար Վազգեն Վարդանյանը Ռուսաստանից և Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ: Ծրագրում նախատեսված է Յ.Ս.Բախ` Նվագախմբային Սյուիտ N2, Ֆ.Պուլենկ`Կոնցերտ Երգեհոնի,գոսերի և լարայինների համար և Յ.Բրամս`Դաշնամուրային Կվինտետ(նվագախմբային տարբերակ):

Փառատոնի բացումը կայացել է հոկտեմբերի 4-իմ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է 6 համերգ, ելույթ են ունեցել ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից, դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Գերմանիայից և մի շարք այլ հանրահայտ և տաղանդավոր երաժիշտներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---