Երևանում կանցկացվի ձեռագիր և տպագիր մատյանների վերականգնման նորագույն տեխնոլոգիաներին նվիրված սեմինար

Երևանում կանցկացվի ձեռագիր և տպագիր մատյանների վերականգնման նորագույն տեխնոլոգիաներին նվիրված սեմինար

PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500- ամյակին:

Սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և թանգարանային հաստատությունների հեղինակավոր մասնագետներ (վերականգնողներ, ֆոնդապահներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ)։ Սեմինարի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, մշակութային ծրագրեր, հայտնում է են Մատենադարանից:

Նախագծի ղեկավարն է արվեստաբանության թեկնածու, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի վարիչ, ICOM – ի անդամ Արա Խզմալյանը։

Սեմինարը կտա երիտասարդ մասնագետների կատարելագործման, փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ու կատարելագործման հնարավորություն։ Սեմինարի ընթացքում կքննարկվեն մասնագիտական հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման եղանակները, պահպանման և վերականգման գործում մասնակից երկրների ձեռքբերումները: Տեսական բնույթից բացի սեմինարն ունենալու է ընդգծված գործնական նպատակներ:

Սեմինարի անցկացմանն աջակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը և Հայաստանի Ազգային արխիվը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---