150 բանտարկյալներ օգտվել են երկրաշարժից Վանում և փախուստի դիմել բանտից

150 բանտարկյալներ օգտվել են երկրաշարժից Վանում և փախուստի դիմել բանտից

PanARMENIAN.Net - Մոտ 150 բանտարկյալներ փախուստի են դիմել թուրքական Վան գավառի բանտից, որտեղ երեկ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Հաբեր թյուրք» հեռուստաալիքը, բանտի պատերից մեկը փլուզվել է, և դատապարտյալները «ազատվելու» հնարավորություն են ստացել:

Ընդհանուր առմամբ փախել է 150 հոգի, սակայն որոշ ժամանակ անց նրանցից 50-ը վերադարձել են բանտ և հանձնվել հսկիչներին: Նրանք բացատրել են, որ ընդհանուր խուճապին են մատնվել և հայտնվելով ազատության մեջ` որոշել են ստուգել իրենց հարազատների և ազգականների վիճակը, որից հետո վերադարձել են ազատազրկման վայր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այդ միջոցին երկրաշարժի զոհերի մասին նախնական տվյալները շարունակում են ճշտվել: Հայտնի է առնվազն 85 զոհվածների մասին. 25 հոգի ավերակների տակ են մնացել Վան քաղաքում, 60-ը` Էրջիշ գավառում, որն ամենից շատ է տուժել աղետից: Այս տեղեկությունները հաստատել է նաև իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Հյուսեյին Չելիքը: Տուժածների ընդհանուր թիվը մոտ 500 է:

Փրկարարները շարունակում են որոնումները փլուզումների տակ: Ստորգետնյա ցնցումները գրեթե ոչնչացրել են տասնյակ շենքեր: Իշխանությունները աղետի տարածաշրջանում վրանային քաղաքներ են կազմակերպել և տեղի բնակչությանը պարեն ու առաջին անհրաժեշտության իրեր են մատակարարում: Այս աշխատանքները տարվելու են շուրջօրյա:

Վան է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կառավարության անդամների և տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ միասին անձամբ տեսչական ստուգում կանցկացնի առավել տուժած շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---