Երկրաշարժից հետո Google-ը թողարկել է մարդկանց որոնման «Google Person Finder» կայքի թուրքական տարբերակը

Երկրաշարժից հետո Google-ը թողարկել է մարդկանց որոնման «Google Person Finder» կայքի թուրքական տարբերակը

PanARMENIAN.Net - Երկրաշարժից հետո Google-ը թողարկել է մարդկանց որոնման «Google Person Finder» կայքի թուրքական տարբերակը, որը նպատակ ունի հեշտացնել Թուրքիայի արևելյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի ընթացքում կորած մարդկանց որոնումը։

«Google Person Finder»-ը օնլայն պորտալ է տվյալների բազայով, որտեղ ցանկացած մարդ կարող է տեղեկատվություն տեղադրել կորած հարազատների և ծանոթների մասին։ Պորտալից կարելի է օգտվել http://turkey-2011.googlepersonfinder.appspot.com/ լինքով։

Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---