Վախճանվել է ՀԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար Անատոլի Մկրտչյանը26 հոկտեմբերի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը և ցավակցում հանգուցյալի հարազատներին: Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Անատոլի Մկրտչյանի թաղման հանձնաժողովը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 18-ին, Սայաթ-Նովա, 29, բն. 21 հասցեով: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ից – 14-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը ժամը 14-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |