Հոկտեմբերի 27-ին սկսվելու է «Հայկական երաժշտական համաժողով» փառատոնը

Հոկտեմբերի 27-ին սկսվելու է «Հայկական երաժշտական համաժողով» փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկելու է «Հայկական երաժշտական համաժողով» փառատոնը: Փառատոնի առաջին համերգը մեկնարկելու է խմբերգային երաժշտության համերգով և կշարունակվի մինչև նոյեմբերի 4-ը` ամփոփվելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) հետ սիմֆոնիկ երաժշտության համերգով: Այն նվրիված է ՀՀ Անկախության 20-ամյակին: Երևանում ծրագրված հինգ համերգները փառատոնի առանցքային իրադարձություններն են, որոնց շրջանակներում կհնչեն հայ կոմպոզիտորների` անկախության 20 տարիների ընթացքում գրված սեղծագործությունները:

Ծրագրում ներառված են Էդվարդ Միրզոյանի, Լևոն Չաուշյանի, Երվանդ Երկանյանի, Ռուբեն Սարգսյանի, Մարտին Վարդազարյանի, Արմենուհի Կարապետյանի, Դավիթ Սաքոյանի, Սուրեն Զաքարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Վահրամ Բաբայանի ստեղծագործությունները:

Փառատոնային համերգները տեղի կունենան Կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայկական Երաժշտական Համաժողովը հասարակական կազմակերպություն է` ստեղծված 1994թ.: Համաժողովի կարևոր նախաձեռնություններից են Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ ստեղծագործողների մրցույթը` կազմակերպված հայ-բելգիական «Ամադեուս» ընկերության հետ համատեղ, Սոնատի ստեղծման մրցույթը` նախատեսված Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների համար, Լոնդոնի «Չիլինգիրեան» Կվարտետի հետ համատեղ իրականացվող ջութակահարների մրցույթը, և մի շարք այլ ուշագրավ ստեղծագործական փառատոներ: Այս տարիների ընթացքում ստեղծագործական կապեր են հաստատվել Ռուսաստանի, Բելգիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի երաժիշտների հետ: Համաժողովի համար հարազատ տուն է դարձել Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանը, որտեղ էլ հիմնականում անցկացվում են բոլոր համերգներն ու միջոցառումները: Հայկական Երաժշտական Համաժողովի նախագահն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Լևոն Չաուշյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---