Պատանիների Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի հետ

Պատանիների Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին թուրքական Իզմիթ քաղաքում կվերսկսվի շախմատի պատանիների համաշխարհային Օլիմպիադան: Օլիմպիադայում արդեն 6 տուր է խաղարկվել, որից հետո գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հայ շախմատիստները` Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ, 17,5 միավոր են վաստակել, 6 տուրերում 4 հաղթանակ են տարել և երկու անգամ զիջել մրցակիցներին:

Երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է 17 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իրանը 16 միավորով: Վերջինիս հետ Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի 7-րդ տուրում:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանն ու Զոհրակ Ապրեսյանը:

1998 և 2010 թվականներին Հայաստանի հավաքականն արդեն ճանաչվել է Օլիմպիադայի հաղթող: 2010-ին ներկայիս կազմից Օլիմպիադայի հաղթող էին դարձել Գրիգորյանն ու Գաբուզյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---