Ապագայի նոր Kinect տեխնոլոգիան կատարում է մարդկանց հրամանները՝ առանց հպման

Ապագայի նոր Kinect տեխնոլոգիան կատարում է մարդկանց հրամանները՝ առանց հպման

PanARMENIAN.Net - Երեկ «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնում» կայացավ սեմինար Kinect տեխնոլոգիայի մասին: Սեմինարը վարում էր Մայքրոսոֆթ Հայաստանի ծրագրավորման գործիքների պատասխանատու Դավիթ Քոչարյանը:

Kinect-ը սարք է, որը ինֆրակարմիր լույսի միջոցով ճանաչում է մարդկանց և կատարում նրանց` ձեռքերով, ոտքերով, գլխով կատարվող հրահանգները և ձայնային հրամանները:

«Ի՞նչ է օգտագործողի ինտերֆեյսը: Այն հետևյալ փուլերն է անցել. սկզբում հրամանի նախագծում, ապա գրաֆիկ ինտերֆեյսի ստեղծում, որի հիման վրա օգտագործողի ինտերֆեյսն աշխատում է: Իսկ հիմա արդեն հասել են բնական օգտագործողի ինտերֆեյսի»-ասաց Դավիթ Քոչարյանը:

Ինչպե՞ս է աշխատում Kinect-ը: Այն կատարում է մի քանի ֆունկցիա՝ մարդկանց և օբյեկտների ճանաչում, հրահանգների ճանաչում, դեմքերի ճանաչում և խոսքի ճանաչում:

«Kinect սարքը բաղկացած է RGB տեսախցիկից՝ գույների ճանաչման համար, 3D Sensorից և ինֆրակարմիր լույսից: Սրանք միասին կարողանում են ճանաչել ամեն մի պիքսելի հեռավորությունը սարքից՝ սկան անում տեսանելի տարածքը, հասկանում է որն է հեռու, որը մոտիկ, ապա մարդկանց է առանձնացնում ըստ կմախքի՝ սկսած 1մետրից մինչև 4 մետր: Սարքը ունի նաև չորս բարձրախոս, որոնք կարողանում են մարդու ձայնն առանձնացնել աղմուկի ձայնից»,-նշեց Դավիթ Քոչարյանը:

Ըստ նրա, Kinect-ը հիմնված է մարդու կմաղքի ճանաչման վրա՝ 20 որոշակի կետերով: Այն միաժամանակ երկու մարդու շարժում է կարողանում ճանաչել: Սարքն անգամ մթության մեջ է աշխատում:

«Այժմ դուրս է եկել Kinect-ի SDK-ը (ծրագրայի փաթեթը), որի միջոցով ծրագրավորողները կարող են նախագծել բազում ծրագրեր Kinect սարքի համար և որոնք կարող են օգտակար լինել տարբեր ոլորտների համար՝ սկսած խանութներից մինչև բժշկության: Օրինակ, հաշմանդամներին կարող է շարժվել սովորեցնել, խանութներում կարող են տեղադրել սարքը և համապատասխան ծրագիր, որ յուրաքանչյուր հաճախորդ հագուստը փորձի իր վրա: Kinect-ի SDK-ն առայժմ ունի միայն beta տարբերակը (սկզբնական): Սարքը USB-ով կարող է միանալ համակարգչին և այդպես ծրագրավորողները հեշտությամբ կարող են ծրագրեր գրել»,-ավելացրեց Դավիթ Քոչարյանը:

Նրա խոսքով Kinect-ի SDK-ն աշխատում է միայն Windows 7 օպերացիոն համակարգի համար և առայժմ ոչ կոմերցիոն օգտագործման համար է: Այսինքն եթե ծրագրավորողը ծրագիր է նախագծում՝ իրավունք չունի այն վաճառել: Kinect-ի SDK-ն անվճար կարելի է ներբեռնել:

Այսօր Xbox 360-ն ունի բազմաթիվ խաղեր՝ Kinect-ի աջակցմամբ: Դավիթ Քոչարյանի խոսքով, այժմ նախագծողներն աշխատում եմ մատների ճանաչման տեխնոլոգիայի վրա:

Kinect-ը 2010 նոյեմբերին սկսել է նախագծվել Մայքրոսոֆթի կողմից, ի սկզբանե կրել է Natal նախագիծ անվանումը: Սարքն իր վաճառքի քանակով Գինեսի ռեկորդակիր է՝ 10 մլն Kinect է վաճառվել մինչև 2011-ի մարտ 9: Kinect անվանումը երկու բառից է առաջացել՝ կինետիկ և connect (կապ հաստատել): Microsoft Store-ում սարքը վաճառվում է 120 դոլարով:

Հայաստանում կա Xinnect ընկերություն, որը միայն զբաղվում է Kinect-ի համար ծրագրեր նախագծելով՝ իհարկե դեռ ոչ կոմերցիոն նպատակներով: Իսկ Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնն ունի մի քանի Kinect սարք և կարող է տրամադրել դրանք բոլոր այն ծրագրավորողներին, ովքեր ծրագրերի նախագծման գաղափարներով կդիմեն իրենց:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---