Կիևում մեծ հանդիսավորությամբ են նշել Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի օրերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցան Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի օրերին նվիրված տոնական միջոցառումներ, հայտնում է Analitika.at.ua-ն: Տոնակատարությունների գագաթնակետը հանդիսացան «Ուկրաինայի հայ տաղանդները» համաուկրաինական փառատոնը, «Ուկրաինայի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսն ու հայկական խոհանոցի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, պատգամավորներ, Կիևխորհրդի պատգամավորներ, տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում, մեր հայրենակից Ամրամ Պետրոսյանը, որը Ուկրաինայի թոշակառուների կուսակցության ղեկավարն է:

Իր ողջույնի ուղերձներն էին հղել Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Լիտվինը, Ուկրաինայի մշակույթի նախարարությունը, Կիևի քաղխորհուրդը և այլ գերատեսչություններ:

Մեծ արձագանք ունեցավ գալա-համերգը, որտեղ ելույթ ունեցան հայ տաղանդները Ուկրաինայի տարբեր մարզերից, հանդիսատեսին գրավեցին «Հայրենիք» (Կիև) և «Արմենիա» (Խարկով) պարային համույթների ելույթները:

Ինչպես հայտնել է կազմակերպության մշակույթի բաժնի ղեկավար Էդուարդ Գևորգյանը, տոնակատարությունների մասին փաստագրական ֆիլմ կնկարահանվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---