Պիտեր Սեմնեբի. Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունն ու դինամիկան հղի են լուրջ ռիսկերով

Պիտեր Սեմնեբի. Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունն ու դինամիկան հղի են լուրջ ռիսկերով

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունն ու դինամիկան հղի են լուրջ ռիսկերով»,-ասվում է Հարավային Կովկասում 2006-2011թ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի «Հարավային Կովկասը ընդհանուր նույնականացման որոնումներում» հոդվածում: Ըստ նրա, իրավիճակը ղարաբաղյան կարգավորման հարցում մինչ օրս փակուղային ու անլուծելի է: «Կտրուկ սրման իրական սպառնալիք կա: Հակամարտության կողմերը սպառազինությունների չթուլացող ու ապակայունացնող մրցավազքի մեջ եմ մտել: Գոյություն ունի միայն ինքնակարգավորվող և անհուսալի համաձայնագիր հրադադարի մասին առանց բաժանարար ուժերի, ռեժիմի պահպանմանը հետևում են միայն ԵԱՀԿ մի քանի դիտորդներ»,-նշել է նա: Սեմնեբին ասել է, որ Բրյուսելը պարզ հասկացնել է տվել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ վստահության ամրապնդման գործում և աջակցել բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում: «Ես հանդես եկա որպես նախաձեռնող ու մասնակցեցի ԵՄ ծրագրի մշակմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԶԼՄ-ների ու հասարակայնության հետ կապերի գծով: ԵՄ քաղաքականությունը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում որոշ չափով հնարավոր է կիրառել նաև Լեռնային Ղարաբաղում վիճակի կարգավորման համար, սակայն, կողմերի միջև վստահության բացակայությունը մինչ այժմ հնարավորություն չի տվել իրականացնել համակարգային փոխգործակցություն»,-ասել է նա: Սեմնեբին նաև ընդգծել է, որ ԵՄ-ն բացի վստահության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող մեղմ միջոցներից, կարող է նաև ավանդ ունենալ ՄԽ գործնական ու քաղաքական աշխատանքում: «Մասնավորապես, հակրավոր է ամրապնդել հրադադարի մասին պայմանավորվածությունը»,-ասել է նա հոդվածում, որը հրապարակվել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---