EMPYRAY -ը նոր ձայնասկավառակը իր երկրպագուների դատին կհանձնի նոյեմբերի 3-ին

EMPYRAY -ը նոր ձայնասկավառակը իր երկրպագուների դատին կհանձնի նոյեմբերի 3-ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու EMPYRAY ռոք խմբի նոր սկավռակի համերգ-շնորհանդեսը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը և երգահան, խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը: Սկավառակը կոչվելու է «Մեկընդմիշտ» և պարունակելու է 11 երգ: Պալյանի խոսքով ձայնասկավառակում տեղ են գտել նաև ազգային մոտիվներով ստեղծագործություններ: Խմբի երգերում շոշափվում են ամենատարբեր թեմաներ` կատակներ, փիլիսոփայություն, սոցիալական հարցեր և այլն: Վերջին երգը, որը կոչվում է «Վերադառնում եմ», արծարծելու է արտագաղթի թեման, քանի որ ըստ Մանուկյանի, երկրից հեռացող յուրաքանչյուր մարդ թուլացնում և աղքատացնում է երկիրը: Ինչ վերաբերում է համերգին, ապա այն լինելու է թվով 5-րդը: Համերգում հնչելու են ինչպես նոր, այնպես էլ հին և սիրված երգեր: «Մեկընդմիշտ» սկավառակում դուետներ չեն ընդգրկվելու:

5  31.10.11 - Կայացավ "Էմփիրեյ" ռոք խմբի անդամների ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---