Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 5,7 տոկոսով

Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 5,7 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.1 տոկոսով:

2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`103.9 տոկոս, ծառայությունների սակագներինը`102.0 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.3 տոկոս, 112.3, 103.2 և 103.8 տոկոս:

2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 103.9 տոկոս:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.9 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3 տոկոսով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---