Ռուս դիրիժորը կգլխավորի Հայաստանի երիտասարդական նվագախմբի և Ժորա Սարգսյանի համատեղ համերգը31 հոկտեմբերի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթի և Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր` Ժորա Սարգսյանի հետ համատեղ համերգը: Համերգը ղեկավարելու է երիտասարդ ռուս դիրիժոր Անդրեյ Ռուբցովը: Ծրագրում ընդգրկված են Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը և Էդվարդ Գրիգի Լարային կվարտետ թիվ 1-ը: Անդրեյ Ռուբցովը ծնվել է Մոսկվայում: 2008 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի խմբավարական բաժինը իսկ 2011 թ-ին Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիան: Նա առաջին ռուս դիրիժորն է, ով արժանացել է ակադեմիայի հատուկ մրցանակին: Դիրիժորական դեբյուտը նշել է 2004 թ-ին Ռուսաստանի պետական նվագախմբի հետ: Նա նաև նվագում է հոբոյ և ելույթ է ունեցել որպես մենակատար մի շարք նվագախմբերի հետ: Նա նաև զբաղվում է կոմպոզիտորական գործունեությամբ, գրել է բալետ Ռուսաստանի Մեծ թատրոնի համար և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |