Զվարթնոցից անհետանում են հին կարասները

Զվարթնոցից անհետանում են հին կարասները

PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորման անդամները այսօր ահազանգ են ստացել, որ Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասներ: «Այցելուները մեզ պատմեցին, որ երբ նրանք ցանկացան պարզաբանել այս հարցը տեղում նրանց պատասխան չտրվեց: Մարդիկ պնդում են, որ այդ լռությունը համարժեք էր համաձայնության: Տաճարի այցելուները գտնում են, որ պետք է սահմանել խիստ վերահսկողություն մեր պատմության այս սքանչելի կոթողի հանդեպ»,- գրել են միավորումից՝ հավելելով, որ իրենց անդամները առաջիկայում նույնպես կայցելեն և կպարզեն իրողությունը:

Այցելուները նաև հայտնում են, որ տեղում լուսանկարներ անելն արժե 1000 դրամ, սակայն այդ վճարի դիմաց նրանք չեն ստանում ՀԴՄ կտրոն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---