Խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է

Խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է

PanARMENIAN.Net - Այսօր Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվել է «7 միլիարդի օրը»՝ խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը:

Եվ այսպես, խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է, ծնված 2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով և 50 սմ հասակով: Երեխայի մայրիկը տնային տնտեսուհի է, իսկ հայրիկը հիմնականում զբաղվում է արտագնա աշխատանքով:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանն անցնում է 2011 թ. հոկտեմբերի 31-ին: Քանի որ ճշգրտորեն հաշվարկել, թե որտեղ է ծնվելու և ով է լինելու 7 միլիարդերորդ երեխան, գործնականում հնարավոր չէ, 2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տոնում են «7 միլիարդի օրը»՝ ընտրելով իրենց խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---