Պահանջում են կասեցնել Թռչկանի ՀԷԿ-ի դադարեցված շինարարությո՞ւնը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը միանում է Թռչկան ջրվեժի ճակատագրով մտահոգ երիտասարդներին և պահանջում անհապաղ դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը: «Մենք նաեւ կոչ ենք անում Թռչկանի ջրվեժի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի գործողությանը` կատարելով քաղաքացիական պարտքը և օգնել հայրենի բնության պահպանմանը: Նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Թռչկանի ջրվեժի գոյութամբ մտահոգ ՀՀ քաղաքացիները հավաքվում են բնապահպանության նախարարության առջև»:

Քիչ առաջ «Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, արդեն իսկ հայտարարել էր, որ դադարեցնում է Թռչկան ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական հրապարակից։

Ստացվում է, որ վաղը պահանջելու են դադարեցնել Թռչկանի ՀԷԿ-ի արդեն իսկ դադարեցված շինարարությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---