Կոնվերս բանկի «Շանսը» ժպտացել է Անահիտ Սարգսյանին

Կոնվերս բանկի «Շանսը» ժպտացել է Անահիտ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 2011թ. մայիսի 10-ից հայտարարած «Շանս» դեպոզիտային ակցիայի առաջին խաղարկության հաղթող է դարձել Անահիտ Սարգսյանը, որը 750 հազ. դրամի դրամական պարգև է ստացել: Խաղարկության արդյունքներով, որի մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դրամ, ընդհանուր առմամբ դրամական պարգև են ստացել 6 ավանդատուներ, որոնցից մնացած 5-ը ստացել են 50 հազարական դրամ:

Խաղարկությանը մասնակցում էին 46 ավանդատուներ, որոնք ակցիայի գործողության մեկնարկից` ընթացիկ տարվա մայիսից մինչև հունիսի 30-ը 50 հազ. դրամի չափով ավանդ էին ներդրել բանկում 6 ամիս ժամկետով: Ինչպես հաղորդել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման մենեջեր Անի Խանոյանը, «Շանս» դեպոզիտի ավանդատուները հնարավորություն ունեն բացի կուտակվող տոկոսներից նաև լրացուցիչ դրամական պարգև ստանալ 750 հազ. դրամի չափով: Այս կապակցությամբ նա հավելել է, որ որքան շատ մարդ օգտվի «Շանս» ավանդից, այնքան շատ կաճի պարգևատրման դրամական գումարը:

Հարկ է նշել, որ ակցիայի գործողության մեկնարկից ի վեր դրանից օգտվել են 430 ավանդատուներ:

Ակցիայի համաձայն` ներդնելով նվազագույնը 50 000 ՀՀ դրամի ավանդ 6 ամիս ժամկետով` հաճախորդը հնարավորություն է ստանում մասնակցելու տարին 4 անգամ անցկացվելիք խաղարկությանը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1մլն ՀՀ դրամ և ավելի: Դեպոզիտային ակցիան կտևի մինչև 2013թ. մայիսի 10-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---