Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net -

Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին: Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանին և իր բարեմաղթանքները բերելով նրա առաքելությանը, անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ և սերտ հարաբերություններին:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և խմբի համանախագահող երկրների նախագահների կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Նորին Սրբությունը զրույցի ժամանակ անդրադարձավ նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին` ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման:

Իր հերթին նորանշանակ դեսպանն ուրախություն հայտնեց Մայր Աթոռում լինելու կապակցությամբ և շնորհավորեց Վեհափառ Հայրապետին ծննդյան 60-ամյակի և գահակալության 12-րդ տարեդարձի առիթով:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---