Լևոն Արոնյանը FIDE վարկանիշում 2802 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը

Լևոն Արոնյանը FIDE վարկանիշում 2802 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին FIDE-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը։ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է 2802 միավորով զբաղեցնել 3-րդ տեղը։

Հայ գրոսմայստերներից Սերգեյ Մովսիսյանը զբաղեցնում է 34-րդ տեղը, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդ։

Էլինա Դանիելյանը կանանց վարկանիշում 2507 միավորով 16-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 29, Լիլիթ Գալոյանը՝ 78։ Կանանց շարքում առաջին տեղը զբաղեցնում է չինացի շախմատիստ Հոու Յիֆանը 2568 միավարով։

Պատանիների շարքում 20-ակի մեջ Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցնում է 18-րդ տեղը, նա իր ակտիվում ունի 2586 միավոր։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---