Գագիկ Պողոսյան. ՓՄՁ-ներին ժամանակ է պետք՝ նոր հարկային բեռի պարագայում իրենց հնարավորությունները գնահատելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից մշակված և երկրի խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարկային փոփոխությունների նոր փաթեթը նոր լուծ կլինի ոչ միայն ՓՄՁ ներկայացուցիչների համար, այլ նաև, վերջին հաշվով, բնակչության, կարծում է «Բիզնես-շահերի պաշտպանության ցանց» ՀԿ-ի համակարգող Գագիկ Պողոսյանը։ «Բնականաբար, հարկային բեռը կընկնի ՓՄՁ ուսերին, բայց թե ինչ չափով, դժվար է ասել»,- ասել է նա ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի արդյունքներում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին կառավարությունում։

Գագիկ Պողոսյանը հավելել է, որ բոլոր հարկային փոփոխությունների ընդունման դեպքում տնտեսվարող սուբյեկտներին պետք է տրամադրեն գոնե 2-3 ամիս սեփական բիզնեսի ծախսերի և եկամուտների կանխատեսման համար։

Նոյեմբերի 1-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հարկային փոփոխությունների փաթեթը, որի ընդունումը թույլ կտա հաջորդ տարում 101 մլրդ դրամով ավելի հարկ հավաքել: Այսպիսով, նախ, դա եկամտահարկի առաջընթացային սանդղակի ներդրումն է: Ենթադրվում է 2 մլն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով` այն սահմանելով 25 տոկոս: Հարկային փաթեթով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Այն ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա` համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Դրույքաչափն ավելացնելով 50 տոկոսով, հասկանալի է, որ հարկային բեռն ընկնելու է հենց թանկ ալկոհոլային խմիքների վրա, որոնց տեսակարար կշիռը մեր գնահատականներով ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս, իսկ մնացած տոկոսն այն ալկոհոլային խմիչքներն են, որոնք ունեն մեծ սպառում:

Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Ենթադրվում է թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացնել այսօր կիրառվող դրույքաչափը: Դա հնարավորություն կտա մոտավորապես 1 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար: Սպասվում է նաև շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացում 50 տոկոսով: Ակնալում ենք, որ այստեղ կունենանք լրացուցիչ 2 մլրդ դրամի եկամուտ:

Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է, որի նպատակն է փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Այսօրվա գործող ռեժիմն այնպիսին է, որ մինչև 100 հազար դրամի պարագայում թույլատրվում է, որպեսզի ձեռներեցներն առանց ստուգումների հաշվանցում կատարեն: Այդ շեմը կդարձվի 10 մլն դրամ: Հաշվանցումը նրանք կարող են անել առանց նախնական համաձայնություն ստանալու Պետական եկամուտների կոմիտեի կողմից, և սա փոքր և միջին բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ:

Այսպիսով, կառավարության առաջարկած նոր հարկային փաթեթը կարող է զգալիորեն ծանրաբեռնել մեծահարուստներին և շքեղության սիրահարներին և միևնույն ժամանակ բարենպաստ պայմաններ է ստեղծում ՓՄՁ համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---