Երևանում անցկացվելու են Եգիպտոսի մշակույթի օրեր

Երևանում անցկացվելու են Եգիպտոսի մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-11-ը Հայաստանում անցկացվելու են Եգիպտոսի մշակույթի օրեր, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Այդ առթիվ Հայաստան է ժամանելու եգիպտական պատվիրակությունը (թվով 46 մասնակից)` ԵԱՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ (արտաքին հարաբերությունների գծով) Հուսամ Սաադ Զաղլուլ Նասսարի գլխավորությամբ: Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության և ԵԱՀ մշակույթի նախարարության միջև 2011-2013 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Օրերի շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է եգիպտական արվեստի, եգիպտահայ մեծանուն երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի աշխատանքների ցուցահանդեսը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելու են Կահիրեի օպերայի և բալետի ընկերության «Անկախ ամեն ինչից» և «Եգիպտական գիշերներ» մեկ գործողությամբ երկու բալետները, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումով հանդես կգա աշխարհի 20 լավագույն մնջախաղի վարպետներից մեկը համարվող Ահմեդ Նաբիլը, կցուցադրվեն եգիպտական ֆիլմեր և այլն:

Հայաստան–Եգիպտոս մշակութային համագործակցության, ինչպես նաև պետությունների կողմից ստորագրված միջկառավարական համաձայնագրի և միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում երկու երկրներում փոխադարձաբար անցկացվում են մշակույթի օրեր: 2010 թ. սեպտեմբերի 17-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացվել են հայկական մշակույթի օրեր: .

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---