Եվրախորհրդարանն կառաջարկի ԵՄ-ին ավելացնել ֆինանսավորումը հարևանության քաղաքականության շրջանակներում

Եվրախորհրդարանն կառաջարկի ԵՄ-ին ավելացնել ֆինանսավորումը հարևանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայաստան նոյեմբերի 2-3-ը: Այցի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Ասոցացման մասին պայմանագրի գծով հայկական աշխատանքային խմբի ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և այլ պաշտոնյաների հետ:

Ըստ պատվիրակության եզրափակիչ հայտարարության, Եվրախորհրդարանըողջունել է ՀՀ իշխանությունների քաղաքականությունն ու իրագործվող բարեփոխումները: «Մենք մտադիր ենք առաջարկել ԵՄ-ին ավելացնել ֆինանսավորումը հարևանության քաղաքականության շրջանակներում»,-ասվում է եզրակացության մեջ:

Ասոցացման մասին պայմանագիրը մեկնարկել է 2010թ. հուլիսի 19-ին: Համաձայնագրի հիմնական նպատակն է առավել սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության և ծրագրի վեց մասնակիցների միջև, ինչպես նաև աստիճանական տնտեսական ինտեգրումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---