Հարավային Կովկասում կյանքից ամենից գոհ են հայերը

PanARMENIAN.Net - ՄԱԿ զարգացման ծրագիրը (UNDP) հրապարակել է ամենամյա զեկույցը Մարդկային զարգացման ինդեքսների մասին՝ Human Development Index։ Զեկույցն իր մեջ ներառում է տվյալներ երկրներում կենսամակարդակի վերաբերյալ։

HDI վարկանիշի համաձայն, Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև նրանց հարևան Թուրքիան գտնվում են բարձր կենսամակարդակով երկրների ցուցակում։ Չորս երկրների մեջ առաջատար է Թուրքիան, որի ինդեքսը կազմում է 0,699։ Իսկ երեք հարավկովկասյան հանրապետությունների շարքում առաջատար է Ադրբեջանը 0,700 ինդեքսով, հետո Հայաստանը՝ 0,716, երրորդ տեղում է Վրաստանը՝ 0,733։

Բնակչության կենսապայմաններից գոհունակության կարգում կրկին առաջատար է Թուրքիան, որը հավաքել է 10-ից 5,5 միավոր։ Այնուհետև իրենց կյանքից ամենից շատ գոհ են հայերը՝ 4,4 միավոր, հետո ադրբեջանցիները՝ 4,2 միավորով, վերջին տեղում են վրացիները՝ 4,16 միավոր։

Սակայն, չնայած առանձին կարգերում տարբեր արդյունքներին, ընդհանուր առմամբ հաշվի առնելով բոլոր կարգերը, ինչպիսիք են կյանքի տևողությունը և նախորդ տարիների հետ արդյունքների համեմատությունը, առաջատար է Վրաստանը՝ 75-րդ տեղ, այնուհետև Հայաստանը՝ 86, Ադրբեջանը՝ 91, Թուրքիան՝ 92։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---