Սևակի հարազատենրը չեն հավատում, որ Գրականության թանգարանում պահվում է գրողի սիրտը

Սևակի հարազատենրը չեն հավատում, որ Գրականության թանգարանում պահվում է գրողի սիրտը

PanARMENIAN.Net - Պարույր Սևակի հարազատները չեն հավատում, որ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է գրողի սիրտը: Նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում կայացած նախագահության ընդլայնված նիստի ընթացքում Պ. Սևակի իրավահաջորդներից Գայանե Դանիելյանը (Պ. Սևակի որդու` Արմեն Ղազարյանի կինը) նշեց, որ Սևակի սիրտը դիահերձել են` այն բաժանելով մի քանի մասի, իսկ Թադևոսյանի պահպանած Սևակի կարծեցյալ սիրտն անխաթար վիճակում է: Ըստ նրա, կան բազմաթիվ անհերքելի փաստարկներ, այդ թվում և դիահերձող բժիշկների վկայությունները, որ հիշյալ մասունքը Սևակի հետ որևէ կապ չունի:

Նախագահությունը որոշեց, որ թանգարանը պետք է Ա. Թադևոսյանին ի տնօրինություն վերադարձնի այն, ինչ ժամանակին վերցրել է նրանից:

Թանգարանում այսօր պահվում է սիրտ, որն ըստ նախկին դատավոր Աշոտ Թադևոսյանի պնդումների, բանաստեղծի դիահերձման ժամանակ կարողացել է ծածուկ վերցնել նրա սիրտը, սրբորեն պահել է իր մոտ և ապա հանձնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Նիստի ժամանակ որոշվեց Թադևոսյանին վերադարձնել գրողի սիրտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---